Թուրքիայի արտգործնախարարը Կատարում հանդիպել է Սիրիայի նախկին վարչապետին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Դոհայում հանդիպում է ունեցել Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբին։
Այս մասին տեղեկանում ենք Չավուշօղլուի թվիթերյան էջից։ Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիա-Կատար բարձր ռազմավարական կոմիտեի 7-րդ հանդիպման շրջանակներում։
Կողմերն անդրադարձել են Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին։