Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցի առթիվ Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել անմեղ զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Երկրի ղեկավարին ուղեկցում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։