Արմեն Սարգսյանն ընդունել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումներն արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, այսօր ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ներքին խնդիրների և արտաքին մարտահրավերների շուրջ, անդրադարձ է եղել դրանց հաղթահարման ուղիներին: «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումներն ու մոտեցումները: