Աշխատանքից ազատե՞լ են ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարին
ՊՆ-ում շարունակում են ազատվել փորձառու կադրերից: Մասնավորապես, 168.аm-ի տեղեկություններով, աշխատանքից ազատել են ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանին:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը 2020-ի հուլիսի 27-ին Արթուր Սարգսյանին պարգևատրել էր՝ հիմք ընդունելով Սարգսյանի 2020 թվականի առաջին կիսամյակի հաշվետվության դրական արդյունքը:
Մեր տեղեկություններով, աշխատանքից ազատվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ-գլխավոր քարտուղարի տեղակալ Սուրեն Պողոսյանը: