Եթե Սուոնսիի հետ 10 անգամ խաղայինք, դրանցից 9-ում կհաղթեինք. Բենիտես
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոսել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Սուոնսիից» կրած պարտության (0։2) մասին։
«Մենք 2 սխալ գործեցինք և վճարենցինք դրա համար։ Մեր թիմը մի քանի հիանալի կոմբինացիաներ կազմակերպեց, սակայն ֆուտբոլում պետք է իրացնես քո ունեցած պահերը։
Եթե մենք 10 անգամ խաղայինք այս խաղը, կարծում եմ՝ դրանցից 9-ում հաղթանակ կտանեինք։ Մրցակիցը միաանշանակ մեծ առավելություն ունի, սակայն եթե մենք արտագնա խաղում կարողանանք գոլ խփել, ապա կրկին խաղի մեջ կլինենք», – իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը