Ապարանցին ՔՊ-ի թեկնածուի անվան դիմաց մուրճ էր նկարել

Ապարանի թիվ 17/49 ընտրատեղամասում ավարտվեց ձայների հաշվարկը, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Կարեն Եղիազարյան» դաշինք 1001 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 175, անվավեր՝ 30:

Հիշեցնենք, որ ՀՀ 7 մարզերի 36 համայնքներում դեկտեմբերի 5-ին նշանակված էին ՏԻՄ ընտրություններ:

Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքը, որն իր մեջ է ընդգրկում 21 գյուղ և քաղաք Ապարանը, առաջադրվել էր 2 քաղաքան ուժ՝ «Կարեն Եղիզարյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Քիչ չէին նաև անվավեր քվեաթերթիկերը, սակայն ուշագրավ էր դրանցից մեկի վրա արված նշումները:

Քաղաքացին «Կարեն Եղիազարյան» դաշինքի դիմաց՝ նշումի համար նախատեսված դաշտում, աստղ էր նկարել, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիմացի վանդակում՝ մուրճ:

Ըստ երևույթին քաղաքացին իշխանություններին փոխանցել է Նիկոլ Փաշինյանի հայտնի մուրճը:

Տեսանյութեր

Լրահոս