Բաժիններ՝

Իշխանական հեռուստաընկերությունները հատուկ մոնիտորինգի չեն ենթարկվի. մամուլ

«Վերջին տարիներին միջազգային հեղինակավոր կազմակերպությունները նախընտրական շրջանում մոնիտորինգ էին իրականացնում` կապված հեռուստաեթերի հետ: Դրանով պայմանավորված` իշխանական հեռուստաընկերությունները ժամանակ առ ժամանակ լուսաբանում էին ընդդիմադիրների հանրահավաքները, մամլո ասուլիսները և այլն: Իհարկե, այդ ամենը խիստ խեղաթյուրված էր ներկայացվում, բայց հեռուստաընկերություններն իմիտացիա էին ստեղծում, թե փորձել են բազմակողմանի եթեր ապահովել:

«ՉԻ» տեղեկություններով, առաջիկա նախագահական ընտրություններն անհետաքրքիր են նաև այդ դիտորդների համար, և հեռուստաեթերն այդ ընթացքում հատուկ ռեժիմով մոնիտորինգի չի ենթարի: Ասել է թե` միջազգային համապատասխան կառույցներն ի սկզբանե ֆիքսելու են, որ այս «եթերաշրջանը»` կապված ընտրությունների հետ, իրենց չի մտահոգում այն պարզ պատճառով, որ Սերժ Սարգսյանը լուրջ այլընտրանք չունի, ըստ այդմ` եթերի հավասարաչափ բաշխվածության խնդիր չի առաջանալու»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս