Ահազանգեր Աբովյանի ընտրատեղամասերից
Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, Հայաստանի մի շարք համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են:
Կոտայքի մարզի Աբովյան համայնքի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն ահազանգեր կան որոշ ընտրատեղամասերից. 29/20 ընտրատեղամասում, օրինակ, ըստ մեր աղբյուրի, ՔՊ-ական հանձնաժողովականներն ընտրողներին ուղղորդում են եւ անգամ քվեաթերթիկի վրա մատով ցուցումներ տալիս:
Հիշեցնենք՝ Աբովյանում համայնքապետի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հանրապետություն» կուսակցությունները: