«Ինչու՞ չենք դիմել ԱՄՆ-ին մեզ էլ նման օգնություն տրամադրելու խնդրանքով». Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ամերիկյան արտադրության 3 պատվաստանյութ կա: Պֆայզեր, Ջոնսոն և Մոդերնա: ԱՄՆ-ն շուրջ 140 միլիոն պատվաստանյութ է նվիրաբերել աշխարհի 93 երկրների:
Հայաստանը այդ երկրների ցանկում չկա: Հայաստանում եղած Մոդերնան մեզ նվիրաբերել է Լատվիան, Նորվեգիան և ԵՄ-ն: Ինձ մոտ հարց է առաջանում:
Ինչու՞ չենք դիմել ԱՄՆ-ին մեզ էլ նման օգնություն տրամադրելու խնդրանքով»: