Ովքեր են պայքարում Մասիս խոշորացված համայնքում

Այսօր` դեկտեմբերի 5-ին Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են տեղի ունենում նաև Մասիս խոշորացված համայնքում։ Ընտրական պայքարի մեջ է քաղաքական երկու ուժ՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինքն ու Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Իշխող ուժի համամասնական ցուցակը գլխավորում է Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) տարածքային կառույցի ղեկավար Սայեն Հայրապետյանը, որը նախկինում եղել է ՀՀԿ աջակից, իսկ 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ պատգամավորության թեկնածու է եղել Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակով: Ի դեպ, Հայրապետյանը նաև դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել։

Դավիթ Համբարձումյանը ՀՀԿ անդամ է, որպես պատգամավորության թեկնածու այս տարվա հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ առաջադրված է եղել «Պատիվ ունեմ» դաշինքի համամասնական ցուցակով, սակայն Մասիսի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է իր անունը կրող դաշինքի ձևաչափով։ 168.am-ի նկարահանող խումբն այս պահին գտնվում է Արարատի մարզի Դարակերտ համայնքի 11/ 22 ընտրատեղամասում, որտեղ գրանցված է 1921 ընտրող։ Ժամը 9.30-ի դրությամբ ընտրելու իր իրավունքից օգտվել է 36 մարդ։

Տեղեկացնենք, որ այս ընտրատեղամասում տեսախցիկներ տեղադրված չեն:

Արարատի մարզի Դարակերտ համայնքի թիվ 11/ 22 ընտրատեղամասում ՔՊ թեկնածուի վստահված անձերից մեկը Դարակերտ համայնքի ղեկավար Ղուկաս Սիրունյանի որդին է, որը նաև Արարատի փոխմարզպետն է՝ Գևորգ Սիմոնյանը։

Ժամը 13.00-ի դրությամբ Դարակերտի թիվ 11/22 ընտրատեղամասում 1921 ընտրողից ընտրությանը մասնակցել է 296 ընտրող։

Տեսանյութեր

Լրահոս