Բաժիններ՝

Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը նոր կանցլեր է ընտրել Կուրցի հեռանալուց հետո

Ավստրիայի ՆԳ նախարարության ներկայիս ղեկավար Կառլ Նեհամերը կգլխավորի Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը (ԱԺԿ)՝ քաղաքականությունից նախկին կանցլեր Սեբաստրիան Կուրցի վերջնականապես հեռանալուց հետո եւ կդառնա հանրապետության հաջորդ կանցլերը: Այդ մասին հաղորդել է ORF հեռուստառադիոկորպորացիան: Որոշումն ընդունվել է դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած ԱԺԿ-ի նիստում:

Դեկտեմբերի 2-ին Ավստրիայի ժողովրդական կուսակցության բազմամյա նախագահ Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ վայր է դնում իր լիազորությունները: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հոկտեմբերին նա կանցլերի պաշտոնից հրաժարական տվեց հակակոռուպցիոն հետաքննության ֆոնին: Քաղաքական գործիչը նշել է, որ դեկտեմբերի 3-ին իր լիոզորությունները կփոխանցի ԱԺԿ-ի ղեկավարին:

Նրանից հետո Ավստրիայի ներկայիս կանցլեր Ալեքսանդեր Շալենբերգը հայտարարեց լիազորությունները վայր դնելու պատրաստակամության մասին՝ համոզմունք հայտնելով, որ կուսակցության նախագահի եւ կառավարության ղեկավարի գործառույթները պետք է կենտրոնացված լինեն մեկ ձեռքում: Ավելի ուշ ֆինանսների նախարարի պաշտոնից հրաժարականի մասին հայտարարեց Հեռնոտ Բլյումելը՝ Կուրցի զինակիցը: Խոստանում է թափուր դառնալ նաեւ կրթության նախարարի պաշտոնը: ԶԼՄ-ների տվյալներով՝ Ավստրիայի ֆինանսների նախարարությունը պետք է գլխավորի Մագնուս Բրուները, ներքին գործերի նախարարությունը՝ Գերհարդ Քառները, կրթության նախարարությունը՝ Մարտին Պոլաշեկը: Նրանք բոլորը Ավստրիայի ժողովրդական կուսակցության անդամներ են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս