ԱՄԷ-ն ստորագրել է Ֆրանսիայից 80 կործանիչների ձեռքբերման պարտավորագիր. AFP
Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) եւ Ֆրանսիան համաձայնության են եկել ֆրանսիական 80 Rafale բազմանպատակ կործանիչների եւ 12 Caracal բազմանպատակ ուղղաթիռների ձեռքբերման շուրջը: Դեկտեմբերի 3-ին այդ մասին հաղորդել է France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը։
«Բացի ԱՄԷ-ի տարածքում երեք ֆրանսիական ռազմակայանների առկայությունից (Ֆրանսիայի եւ Էմիրությունների միբեւ) փոխադարձ վստահությունն արտացոլվում է 80 Rafale ինքնաթիռների եւ 12 Caracal ուղղաթիռների եւ դրանց հետ կապված մանրամասերի ձեռքբերմամբ»,- ասված է մամուլի տեղեկագրում:
ԱՄԷ-ի՝ Rafale կործանիչների պատվերը դարձել է ամենախոշորը 2004 թվականին դրանք շահագործման հանձնելու պահից: AFP-ի տվյալներով՝ պարտավորագիրն ստորագրվել է Դուբայ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի առիթով:
Ֆրանսիայի եւ ԱՄԷ-ի միջեւ համաձայնագրի ստորագրման արարարողությունը տեղի է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանի մասնակցությմամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել է Ելիսեյան պալատը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կքննարկի Մերձավոր Արեւելքում ահաբեկչության դեմ պայքարի եւ անվտանգության ապահովման, ինչպես նաեւ երկկողմ համագործակության հարցերը Կատարի, ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ՝ դեկտեմբերի 3-ին եւ 4-ին այդ երկրներ կատարվող ուղեւորության ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: