«Ինչ-որ բանաձև կա՞, որ որոշեն, թե քանի ուժ պետք է լինի, որ կոչվի ՀԱԿ». Զոյա Թադևոսյան

«ՀԱԿ-ի լինելության խնդիրը պայմանավորված չէ կուսակցությունների այն գնահատականներով, որ հնչում են: Քանի դեռ կան կուսակցություններ, որոնք հավատարիմ են հռչակագրի սկզբունքներին, ՀԱԿ-ը կլինի: ՀԱԿ-ը չի լինի այն դեպքում, երբ որոշում կլինի չեղյալ հայտարարել ՀԱԿ-ի գոյությունը»,- 168.am-ի հետ զրուցում ասաց Կոնգրեսի անդամ Զոյա Թադևոսյանը:

«Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանը չի կարծում, թե կուսակցությունների դուրս գալը Կոնգրեսի կազմից կամ ՀԱԿ-ի մաս կազմող ուժերի կողմից հնչեցված քննադատությունները կանխորոշում են այդ կառույցի գործունեության ավարտը:

«Ինչ-որ բանաձև կա՞, որ որոշեն, թե քանի ուժ պետք է լինի, որ կոչվի ՀԱԿ: Հայ ազգային կոնգրեսը չի ներկայացնում միայն քաղաքական կուսակցություններ: Հայ ազգային կոնգրեսի անդամության տակ ստորագրել են 30 հազարից ավելի անձինք, ովքեր շարունակում են իրենց պայքարն այս իշխանությունների դեմ: Մենք մեր պայքարը շարունակելու ենք և Ազգային կոնգրեսի անվան տակ պայքարը շարունակելը մեզ համար ավելի պատասխանատու և պատվաբեր գործ է»,- ասաց Զոյա Թադևոսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս