Ծիծեռնակաբերդի խճուղուց երիտասարդ է բերման ենթարկվել
Դեկտեմբերի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։
Ժամը 18-ի սահմաններում ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները Ծիծեռնակաբերդի խճուղուց ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Շոպրոնի փողոցի 25-ամյա մի բնակչի՝«Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ։
Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին մոխրացած հետքերով կաթուցիչ, երկու սրվակ հեղուկ և պոլիէթիլենային փաթեթով դեղնականաչավուն զանգված:
Ըստ բերման ենթարակված տղամարդու՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում է իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: