Բաժիններ՝

Բարբառը մենք ենք. Ինչ տաս, այն էլ կստանաս

Մի գյուղի կենտրոնում աղքատ ու կիսամերկ մի մարդ ողորմություն էր խնդրում բոլորից: Սկզբում մի կին նրան մոտեցավ, որ հայտնի էր իր ժլատությամբ և նրան տվեց պատառոտված թաշկինակ:

Հետո մոտեցավ ուրիշ կին, նրան տվեց տաք հագուստ և ուտելիքներ: Եվ վերջում մոտեցավ մի տատիկ և նրան տվեց մի ոսկի դահեկան:

Աղքատ մարդը գոհ իր ստացվածքից ուզեց հեռանալ գյուղից և դեռ ոտքը չքաշած, գյուղում հրդեհ բռնկվեց:

Աղքատը վերադարձավ և վերադարձրեց այն ամենը, ինչ իրեն տվել էին, ոսկի տվողին վերադարձրեց ոսկին, տաք հագուստն ու ուտելիքը, դրանք տվողին, իսկ պատառոտված թաշկինակը վերադարձրեց թաշկինակի տիրոջը:

Ահա այսպես, ով ինչ տվել էր, այն էլ ստացավ:

qahana.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս