Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք, մահացել է 1 անձ
Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 2-ին կատարվել է 260 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք: Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ արձանագրվել է 1 մահվան դեպք։
Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 96 վարակակիր: Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 51-ինը՝ ծանր, այդ թվում, երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 24 490 քաղաքացու հետազոտություն, որից 4 119-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: