«44-օրյա պատերազմից 1 տարուց ավել է անցել է, բայց Եռաբլուրը շարունակում է ընդլայնվել». Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը գրում է. «44-օրյա պատերազմից 1 տարուց ավել է անցել է, բայց Եռաբլուրը շարունակում է ընդլայնվել՝ հոգեհանգստի, հուղարկավորման արարողությունները չեն դադարում։
Պատերազմի ավարտից հետո, հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց, դեռ մարդիկ են տասնյակներով գերեվարվում։
Պատերազմից մեկ տարի անց Հայաստանը շարունակում է տարածքներ կորցնել, սահմանագծին մարդիկ են զոհվում։
Ու այս ֆոնին իշխանությունը զբաղված է կլոունադայով, սանձարձակությամբ, ռեպրեսիաներով, «բեզպրեդելով» ու մարդկային բանականության մեջ չտեղավորվող գործունեությամբ».