Վրաստանում COVID-19-ի նոր դեպքերի թիվը սկսել է նվազել, մահացության մակարդակը մնում է բարձր
Վրաստանում վերջին օրվա ընթացքում COVID-19-ով ախտահարման նոր դեպքերի թիվը նախորդ օրվա համեմատությամբ նվազել է 728-ով եւ կազմել 3731, մահացել է 72 հիվանդ: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:
Ընդամենը համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է կորոնավիրուսով ախտահարման 853․833 դեպք, 12․191 մարդ դարձել է COVID-19-ի զոհ:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 4295 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել է հաղթահարել է 796․453 հիվանդ:
Թբիլիսիում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է ախտահարման 1491 նոր դեպք:
Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 45․163-ի, նրանցից 6541-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1674-ի վիճակը ծանր է, նրանցից 379 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 1144 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 37․478 մարդ բուժընթաց է անցնում տանը:
Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 33 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է 42․319 հոգի: Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 50․626 թեստ. 31 հազար 151-ը՝ հակագենի, 19․475-ը՝ ՊՇՌ-թեստ:
Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), դեկտեմբերի 1-ի տվյալներով, կազմում է 7,37 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 8,78 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 8,53 տոկոս: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: