Բաժիններ՝

Հայաստանում առաջին անգամ կհնչեն կոմպոզիտոր Մանուել դե Ֆայայի «Գիշերները Իսպանիայի այգիներում» սիմֆոնիկ պատկերները

Իսպանացի կոմպոզիտոր Մանուել դե Ֆայայի «Գիշերները Իսպանիայի այգիներում» սիմֆոնիկ պատկերները, գրված դաշնամուրի և նվագախմբի համար Հայաստանում առաջին անգամ կհնչի:

Համերգային երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ իսպանական թավ գույներով հագեցած ստեղծագործությունը կկատարի դաշնակահար Հայկ Մելիքյանը։

Իսպանական ժողովրդական մոտիվներով գրված այս գործը համարվում է Մանուել դե Ֆայայի ստեղծագործական գագաթներից. այստեղ կոմպոզիտորի տաղանդն ու անհատականությունը դրսևորված են ամբողջ ուժով՝ արտացոլելով հեղինակի ամենաթանկ զգացումներն ու ազգային ակունքները։

Նույն երեկոյի ընթացքում կհնչի Մանուել դե Ֆայայի ևս մեկ ստեղծագործություն՝ կրակի ծիսական պարը՝ «Կախարդված սերը» բալետից։ Համերգի երկրորդ մասում կհնչի Յոհաննես Բրամսի Թիվ 1 սիմֆոնիան։

Երեկոն կղեկավարի իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս