Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը հրաժարական է տվել
Թուրքական լիրայի արժեզրկման ու ընդհանուր դժգոհությունների ֆոնին հրաժարական է տվել երկրի գանձապետարանի և ֆինանսների նախարար Լութֆի Էլվանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Էլվանի հրաժարականը՝ նոր նախարար նշանակելով վերջինի տեղակալ Նուրեդդին Նեբաթիին: