Ռուսաստանը ևս կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով․ Լավրովը՝ «թյուրքական աշխարհի» քարտեզի մասին

Ռուսաստանը եւս կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝ «ցեղակիցների» բնակության տարածքին համապատասխան, եւ այդ գույները կզբաղեցնեն աշխարհի գրեթե բոլոր շրջանները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով թյուրքական աշխարհի քարտեզը, որը նվիրել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք էր հայտնել, որ այդ քարտեզի վրա չկա մեծ կարմիր աստղ թյուրքական աշխարհի կենտրոնում, որը պատմականորեն գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ Ալթայում։

«Ես ոչ մի ամոթալի բան չեմ տեսնում ցեղակիցների հետ կապեր պահպանելու մեջ…Մենք եւս ունենք մեր ցեղակիցների եւ մեր հայրենակիցների այդպիսի տարածք, մենք եւս կարող ենք տարբեր գույներով ներկել աշխարհի քարտեզը։ Սա, առաջին հերթին, ամբողջ հետխորհրդային տարածքն է, մեր հայրենակիցների հսկայական թիվը, որոնք ներկայացնում են ԽՍՀՄ ժողովուրդներին, Գերմանիայում, եվրոպական այլ երկրներում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, Արգենտինայում»,-ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեսանյութեր

Լրահոս