Բաժիններ՝

Վրաստանում Սաակաշվիլիի վաղաժամ հրաժարականի տակ ստորագրել է մեկ միլիոն մարդ

Ռուսական «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վաղաժամ հրաժարականի օգտին իր ստորագրությունն է դրել 1 միլիոն մարդ: Վրաստանի Սահմանադրությամբ նախատեսված չէ նախագահի հրաժարականի պահանջով ստորագրահավաքի անցկացում:

Սակայն ձեռնարկված ստորագրահավաքը կարող է ունենալ լուրջ հետևանքներ: Շատ բան կախված կլինի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիից, ով ստիպված է այդ հարցում հաշվի առնել Արևմուտքի կարծիքը, որը հանդես է գալիս Սաակաշվիլիի վաղաժամ հրաժարականի դեմ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ Արևմուտքը չի հասկանա, եթե իրենք մինչև 2013 թվականի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններ իմփիչմենթ ներկայացնեն Սաակաշվիլին, ինչի համար էլ իրենք զերծ են մնալու այդ քայլից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս