Բաժիններ՝

Եգիպտոսն Իսրայելից պահանջել է 500 միլիարդ դոլարի փոխհատուցում

Արաբական «Վաթան» թերթի փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին Իսրայելից վիթխարի փոխհատուցում է պահանջել՝ երկրին պատճառած վնասի համար:

Մուրսին Իսրայելի կողմից Սինայի թերակզու օկուպացումը  գնահատել է 500 միլիարդ դոլար: Խոսքը գնում է զբոսաշրջային ոլորտին պատճառված վնասի, տեղի բնական պաշարների, այդ թվում նաև մարմարի, ոսկու հանքերի շահագործման, ձկնային արդյունաբերության և Սուեզի ջրանցքով նավարկության կրած վնասի մասին: Եգիպտական կողմը միայն զբոսաշրջային ոլորտին պատճառված վնասը գնահատել է 10 միլիարդ դոլար:

Նշվում է, որ Իսրայելը Սինայի թերակղզին օկուպացրել է 1967 թվականի հունիսի 5-ից մինչև 1975 թվականի հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում: Փոխհատուցման գումարի մեջ է մտնում նաև Եգիպտոսի ազգային բանկի թալանն ու երկու երկրների միջև գրանցված պատերազմներում 26.000 եգիպտացի զինվորների սպանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս