ԱՄՆ-ը կարող է Աֆղանստանից ամբոջողվին դուրս բերել իր զինվորական կոնտինգենտը
BBC-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան ներկայացուցիչները չեն բացառում, որ 2014 թվականին Աֆղանստանից ՆԱՏՕ-ի հիմնական ուժերի դուրս բերումից հետո այդ երկրում ընդհանրապես չեն լինի ամերիկյան զորքեր:
Ներկայումս Վաշինգտոնում է գտնվում Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, ով պետք է հանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և քննարկելու է օտար զորքերի դուրս բերման, թալիբներին ապաստանից զրկելու և Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերի սպառազինման հարցերը:
Ներկայումս Աֆղանստանում է գտնվում 68.000 ամերիկացի զինծառայող, իսկ ընդհանուր առմամբ՝ 102.000 օտար զինծառայող: Պլանավորված է, որ մինչև 2014 թվականի ավարտը օտար, այդ թվում նաև ամերիկյան ռազմական ստորաբաժանումների մեծ մասը պետք է դուրս բերվի Աֆղանստանից:
Ավելի վաղ նշվում էր, թե 2014 թվականից հետո Աֆղանստանում մնալու է մինչև 10.000-անոց ամերիկյան զինվորական կոնտինգենտ: