Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյան. Հիմա ինձ շատ թարմացած եմ զգում

Արձակուրդից վերադարձած Հենրիխ Մխիթարյանը, ով արդեն մեկ մարզում է անցկացրել Դոնեցկի «Շախտյորի» կազմում, պատասխանել է ակումբի պաշտոնական կայքի հարցերին։

– Տոնական տրամադրությամբ եմ վերադարձել, բոլորին շատ կարոտել էի։ Կարծում եմ, որ ձմեռային հանգիստը բոլորիս է օգտակար։ Հուսով ենք՝ լավ աշխատել, որպեսզի երկրորդ կեսն անցկացնենք բարձր մակարդակով և արդյունքի հասնենք։

-Մի ամբողջ ամսվա ընթացքում ուժերդ ավելացե՞լ են։

-Իրոք, հիմա ինձ շատ թարմացած եմ զգում։ Իսկ հետոն կտեսնենք ինչպես կլինի։

Կարդացեք նաև

-Ե՞րբ ես վերադարձել բազա։

-Հունվարի 7-ին։ Ժամանակ եմ ունեցել քնելու, ուժերս վերականգնելու և մարզումներին նախապատրաստվելու համար։

-Գիտենք, որ Հայաստանում եղած ժամանակ դու ձեռքերդ ծալած չես նստել, հաճախ էիր մարզվում։ Կպատմե՞ս…

-Դա այդպես է։ 4-6-ն այցելել եմ ֆիթնես մարզասրահ, իսկ 7-ին ժամանել եմ Դոնեցկ։

-Ուրախացա՞ր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը երկրորդ անգամ նվաճելուց հետո։

-Միշտ հաճելի է պարգևներ ստանալ, սակայն չի կարելի է դրանով սահմանափակվել, առջևում դեռ շատ աշխատանք կա։ Երկար ճանապարհ պետք է անցնենք։ Իսկ ընդհանրապես, իհարկե, ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացին իմ ուժերին և լավագույնը ճանաչեցին։

– Եվ վերջում։ Ֆուտբոլային աշխարհի ո՞ր նորությունն է այս ամիս Ձեզ առավել զարմացրել։

-Այդպիսիք դեռ չկան։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս