Մ. Դուգլասի մասնակցությամս նոր ֆիլմը չի ֆինանսավորվում՝ չափից դուրս համասեռամոլական լինելու պատճառով
Ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգը հայտարարել է է, որ հոլիվուդյան ստուդիաները հրաժարվում են ֆինանսավորել իր նոր՝ «Մոմակալների ետևում» ֆիլմի վարձույթը, քանի որ այն «չափից դուրս գեյական» են համարում։ Այս մասին Սոդերբերգը հայտարարել է The Wrap պարբերականին տված հարցազրույցում։
Ռեժիսորի նոր ֆիլմը պատմում է 1950-1970-ականներին հայտնի դաշնակահարի՝ Վալենտինո Լիբերաչեի ճակատագրի և նրե երիտասարդ սիրեկան Սքոթ Թորսոնի հարաբերությունների մասին (Լիբերաչեն ՁԻԱՀ-ից մահացել է 1987թ.)։ Ֆիլմը նկարահանված է Թորսոնի հիշողությունների վրա։ Էքստրավագանտ դերասանին մարմնավորել է Մայքլ Դուգլասը, իսկ նրա 17-ամյա զուգընկերոջը, ով կարողացավ դատական կարգով նրանից 113 միլիոն դոլար փող ստանալ՝ Մեթ Դեյմոնը։
Չնայած աստեղային կազմին՝ ստուդիաները չեն ցանկանում գումարներ ներդնել ֆիլմի մեջ։ «Մենք բոլոր խնդիրները լուծել էինք։ Մեզ պետք էր ընդամենը 5 միլիոն։ Սակայն ոչ ոք չհամաձայնեց տրամադրել այդ գումարը. Բոլոր ստուդիաները ասացին, որ ֆիլմը չափից դուրս գեյական է։ Անխտիր բոլորը։ Եվ դա՝ «Սապատավոր լեռը» ֆիլմից հետո, որն ավելի քիչ ուրախ ֆիլմ է, քան մերը։ Ես ցնցված էի։ Այդ ամենն ինձ անհեթեթություն էր թվում»,- դժգոհել է ռեժիսորը։
Արդյունքում, ֆիլմը եթեր դուրս կգա HBO վճարովի հեռուստաալիքի եթերով 2013 թվականի գարնանը։