ՀԱԿ-ը Ամանոր է նշել ու քննարկումներ անելու հնարավորություն չի ունեցել
168.am-ի հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը պատրաստվո՞ւմ է փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից հետո հանրահավաքներ, բողոքի ակցիաներ կազմակերպել, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց.
«Կարծում եմ դեռ շուտ է նման հարց մեզ ուղել, որովհետև ինչպես ողջ ազգը, այնպես էլ մենք՝ նախատոնական օրեր ենք ունեցել, Ամանորն ենք նշել ու քննարկումներ անելու հնարավորություն չի եղել: Երբ քննարկումներ անենք, այն ժամանակ էլ կորոշենք մեր հետագա անելիքները: Նախագահական ընտրությունների ընթացքը մեզ ևս կհուշի, թե ի՞նչ քայլեր պետք է անել: Այնպես որ՝ պետք է սպասել»:
Իսկ մեր հարցին, թե հայտնի՞ է ՀԱԿ այս տարվա առաջին նիստի օրը, ՀԱԿ անդամը պատասխանեց, թե դա նույնպես որոշված չէ: