Հակաբիոտիկի օգտագործումը՝ վիժման պատճառ
«Biaxin» հակաբիոտիկի օգտագործումը հղիության առաջին եռամսյակում մեծացնում է վիժման հավանականությունը: Ինչպես գրում է medpagetoday.com կայքը, այս եզրակացությանն են հանգել դանիացի գիտնականները: Վերջիններիս ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կանանց մոտ, ովքեր հղիության առաջին եռամսյակում օգտագործել են այս դեղամիջոցը, 56 տոկոսով մեծացել է վիժման հավանականությունը: Հետազոտության հեղինակները նաև նշել են, որ հակառակ սրան` նշված հակաբիոտիկի օգտագործումը հետծննդյան արատների առաջացման պատճառ չի դարձել:
Նման եզրակացության հանգելուց առաջ գիտնականներն ուսումնասիրել են հղիության 931,504 դեպք, որոնցից 705,837-ը կենդանի ծնունդներ էին, 77,553-ը՝ վիժումներ և 148,114-ը հղիության արհեստական ընդհատումներ: Նշված կանանցից 401-ը հղիության ընթացքում օգտագործել էին նշված հակաբիոտիկը: Նրանցից 40-ը վիժել են: