Բայդենն ու Էրդողանը քննարկել են դիվանագիտական ​​ջանքերը Հարավային Կովկասում. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G20-ի գագաթնաժողովի շրջանակում այսօր հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Սպիտակ տան կայքը՝ ներկայացնելով հանդիպման վերաբերյալ որոշ մանրամասներ:

Նախագահ Բայդենն ընդգծել է կառուցողական հարաբերություններ պահպանելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու և առկա տարաձայնություններն արդյունավետ կառավարելու իր ցանկությունը։

Ղեկավարները քննարկել են Սիրիայում քաղաքական գործընթացը, կարիքավոր աֆղաններին մարդասիրական օգնության տրամադրումը, Լիբիայի ընտրությունները, իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում և դիվանագիտական ջանքերը Հարավային Կովկասում։

Նախագահ Բայդենը վերահաստատել է պաշտպանական գործընկերությունը և Թուրքիայի կարևորությունը որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, սակայն նշել է Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը գնելու շուրջ մտահոգությունը:

Նա նաև ընդգծել է ամուր ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների հարգման և օրենքի գերակայության կարևորությունը խաղաղության և բարգավաճման համար:

Տեսանյութեր

Լրահոս