Հռոմի պապն առաջին անգամ հանդիպել է Հնդկաստանի վարչապետի հետ
Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, ով հոկտեմբերի 30-ին այցելել է Վատիկան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հանդիպումը տևել է շուրջ մեկ ժամ:
Հնդկաստանի ղեկավարը այս օրերին Հռոմում է՝ մասնակցելու Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին, որը հոկտեմբերի 30-ին մեկնարկում է Իտալիայի մայրաքաղաքում:
Մոդին Հռոմի պապին նվիրել է արծաթե մոմակալ և գիրք, որը պատմում է շրջակա միջավայրի պահպանման գործում Հնդկաստանի ջանքերի մասին:
Կաթոլիկ աշխարհի սրբազան քահանայապետերից Հնդկաստան այցելել է միայն Հովհաննես Պողոս Երկրորդը՝ 1986 և 1999 թվականներին: Ֆրանցիսկոսը խոսել է այդ երկիր այցելելու իր ցանկության մասին: