Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահը Հռոմի պապին հորդորել է այցելել Հյուսիսային Կորեա

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին և կրկին հորդորել նրան այցելել Հյուսիսային Կորեա։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

Մունը Հռոմ է այցելել՝ մասնակցելու G20-ի՝ համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին։ Վատիկանից հայտնել են, որ նա մոտ 25 րոպե առանձնազրույց է ունեցել Հռոմի պապի հետ:

Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ նախագահը, ով մայիսին հեռանալու է պաշտոնից, Պապին ասել է, որ նրա այցը Փհենյան կօգնի վերականգնել Կորեական թերակղզում խաղաղության գործընթացը:

Մունի գրասենյակից մեջբերել են Պապի խոսքերը. «Եթե ինձ հրավեր ուղարկեք, ես հաճույքով կգնամ ձեզ օգնելու՝ հանուն խաղաղության: Դուք նույն լեզվով խոսող եղբայրներ չե՞ք, ես պատրաստ եմ գնալ»:

Վատիկանի հայտարարության մեջ ասվում է, որ երկու կողմերը քննարկել են կորեացիների միջև երկխոսության և հաշտեցման խթանումը և հույս հայտնել, որ համատեղ ջանքերն ու բարի կամքը կարող են նպաստել Կորեական թերակղզում խաղաղությանն ու զարգացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս