Յուպիտերի վրա առաջին անգամ փոխվել է Մեծ Կարմիր բծի խորությունը
NASA-ի տիեզերական զոնդը՝ Juno-ն, կարողացել է անցնել Յուպիտերի ամպերի շերտի տակ եւ չափել նշանավոր Մեծ Կարմիր բծի՝ ընդարձակ հակացիկլոնի խորությունը, որի տրամագիծը գերազանցում է Երկրի տրամագծին: Այդ մասին հաղորդել է NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան:
Juno-ն Յուպիտերի շուրջը պտտվում է 2016 թվականից, ապարատի միկրոալիքային ռադիոմետրը գիտնականներին թույլ է տալիս «նայել» ամպերի տակ եւ ուսումնասիրել մոլորակի մթնոլորտի պտուտահողմերը: Նոր արդյունքները ցույց են տալիս, որ Մեծ Կարմիր բիծը ընգգրկում է այն տիրույթները, որտեղ խտացվում է ջուրը եւ գոյանում են ամպեր, որտեղ արեւի լույսն արդեն չի տաքացնում մթնոլորտը: Գիտնականները կարողացել են Juno-ի արագության փոփոխությունը վայրկյանում մինչեւ 0,01 միլիմետրի ճշտությամբ չափել ավելի քան 650 միլիոն կիլոմետր տարածությունից՝ խորը տիեզերքի ցանցին հետեւող անտենայի օգնությամբ: Նրանք եկել են այն եզրակացության, որ Մեծ Կարմիր բծի խորությունը մոտավորապես մինչեւ 300 մղոն (500 կիլոմետր) ցածր է ամպերի վերին սահմանից: Ի հավելումն ցիկլոնների եւ հակացիկլոնների, Յուպիտերը հայտնի է ամպերի իր սպիտակ ու կարմրավուն շերտերով, որոնք գոտեւորում են մոլորակը:
Ուժեղ քամիները, որոնք փչում են արեւելքից ու արեւմուտքից, բաժանում են այդ շերտերը, որոնց խորությունը հասնում է 3,2 հազար կիլոմետրի: Տվյալները, որոնք հավաքում է Juno միկրոալիքային ռադիոմետրը, խոսում են այն մասին, որ գազանման ամոնիակը Յուպիտերի մթնոլորտում շարժվում է «հետազոտվող շիթավոր հոսանքներին հիանալի համապատասխան»: Նաեւ պարզ է դարձել, որ հսկայական ցիկլոնային փոթորիկները Յուպիտերի երկու բեւեռներում՝ ութը՝ հյուսիսում եւ հինգը՝ հարավում, չափազանց կայուն են՝ մնալով միեւնույն վայրում: NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան գիտահետազոտական լաբորատորիա է, որին ֆինանսավորում է NASA-ն եւ ղեկավարվում է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանի կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: