Միրզիյոյևը հաղթեց Ուզբեկստանի նախագահի ընտրություններում
Ուզբեկստանի գործող նախագահ Շավքաթ Միզիյոյեւը, որը երկրորդ ժամկետով առաջադրվել էր պետության ղեկավարի՝ հոկտեմբերի 24-ին կայացած ընտրություններում, հաղթել է՝ հավաքելով քվեների 80,12 տոկոսը: Այդ մասին հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Զայնիդդին Նիզամխոջաեւը հանձնաժողովի՝ հոկտեմբերի 29-ի նիստում, որտեղ հաստատվել են ընտրությունների վերջնական արդյունքները։
«Շավքաթ Միրզիյոյեւի օգտին, որն առաջադրվել էր Ձեռնարկիչների եւ գործարար մարդկանց շարժման – Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից, քվեարկել է 12 988 964 ընտրող կամ քվեարկությանը մասնակցած ընտրողների ընդհանուր թվի 80,12 տոկոսը»,- ասել է նա:
Տեղի ունեցած ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնին, բացի Միրզիյոյեւից, հավակնում էին չորս թեկնածուներ:
Ուզբեկստանի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության քաղխորհրդի ղեկավարի տեղակալ Մաքսուդա Վորիսովան, «Միլիյ թիքլանիշ» («Ազգայն վերածնունդ») դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ալիշեր Քոդիրովը, էկոլոգիական կուսակցության ղեկավար Նարզուլո Օբլոմուրադովը եւ «Ադոլատ» («Արդարություն») սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Բահրոմ Աբդուհալիմովը: Միրզիյոյեւն առաջադրվել էր երկրորդ նախագական ժամկետի համար, առաջին անգամ նա Ուզբեկստանի նախագահ է ընտրվել 2016 թվականի արտահերթ ընտրություններում, որոնք տեղի են ունեցել պետության ղեկավար Իսլամ Քարիմովի կյանքից հեռանալուց հետո, որը երկիրը գլխավորում էր 1989 թվականից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: