Բաժիններ՝

Սուդանում նոր վարչապետը տեխնոկրատ է լինելու

Սուդանի նոր վարչապետը տեխնոկրատ է լինելու, բայց թեկնածուների անուններ առայժմ չկան: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտարարել է Սուդանի բանակի գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթահ ալ Բուրխանը:

Սուդանի զինվորականները հոկտեմբերի 25-ի առավոտյան ձերբակալել են վարչապետ Աբդալա Համդոքին եւ կառավարության եւս մի քանի անդամների: Սուդանի անցումային Սուվերեն խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ Բուրխանն ազգին հղած ուղերձում հայտարարել է արտակարգ դրություն մտցնելու եւ երկրի իշխանության մարմինների արձակման մասին:

Հոկտեմբերի 26-ին հայտնի է դարձել, որ Համդոքը կնոջ հետ միասին վերադարձել է մայրաքաղաքի իր նստավայր:

Ալ Բուրխանիի խոսքով՝ զինվորականները «չեն միջամտելու նախարարների ընտրության հարցին, նրանց նշանակելու է վարչապետը, որի թեկնածության շուրջ փոխհամաձայնության պետք է հասնեն Սուդանի ժողովրդի տարբեր խավերը: «Նախորդ վարչապետն ընտրվել էր քաղաքական եւ զինվորական ուժերի միջեւ փոխհամաձայնության միջոցով: Այժմ քաղաքական ուժեր չկան, ուստի մեզ մոտ հայրենասիրական պարտականությունը լինելու էողովրդինը եւ օգնելու է նրան անցումային ժամանակաշրջանում, քանի դեռ ընտրությունները չեն անցկացվել: Մենք կընտրենք վարչապետի, որը կպատկանի տեխնոկրատներին»,-հայտարարել է ալ Բուրխանը:

Նրա խոսքով՝ այս պաշտոնի համար թեկնածուների անունների ցուցակ դեռ չկա: Սուդանում զինվորական հեղաշրջումը տեղի ունեցել 2019 թվականի ապրիլի 11-ին չորսամսյա ժողովրդական բողոքների ֆոնին, որոնք պայմանավորված են եղել խորը տնտեսական ճգնաժամով եւ կենսամակարդակի նվազմամբ:

Երկիրը 30 տարի կառավարած նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվել է իշխանությունից, իսկ ավելի ուշ՝ բանտարկվել: 2021 թվականի սեպտեմբերին Սուդանի իշխանությունները հաղորդել են, որ կանխել են երկրում ռազմական հեղաշրջման փորձը:

Զինված ուժերի հրամանատարության հայտարարության համաձայն, հեղաշրջման փորձի մասնակիցների մեծամասնությունը ձերբակալվել է, այդ թվում՝ 21 սպա եւ մի շարք զինվորներ: Այն ժամանակ Սուդանի վարչապետ Աբդալա Համդոքը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը մատնանշում է բանակում եւ անվտանգության մարմիններում բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտությունը: Սուդանի իշխանությունները խռովությունների կազմակերպիչներին համարել են նախկին նախագահ Օմար ալ Բաշիրի կողմնակիցներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս