Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն պատրաստվում է բացելու ցամաքային սահմանը Չինաստանի հետ

Հյուսիսային Կորեան պատրաստվում է վերսկսելու երկաթուղային հաղորդակցությունը ՉԺՀ-ի հետ: Այդ մասին հոկտեմբերի 29-ին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի միավորման նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չա Դոկ Չհոլին:

Նրա խոսքով՝ Սեուլում նկատել են նշաններ, որոնք ցույց են տալիս Չինաստանի հետ սահմանին Հյուսիսային Կորեայի տարածաշրջաններում առեւտրի վերսկսման նախապատրաստումը: Նա նշել է, որ ԿԺԴՀ-ն կարանտինային օբյեկտներ է կառուցում այդ շրջաններում:

Ավելի վաղ Կորեայի Հանրապետության Ազգային հետախուզական ծառայությունը հարավկորեացի խորհրդարանականներին հայտնել է, որ ԿԺԴՀ-ն երկաթուղային հաղորդակցության վերսկսման շուրջը բանակցությոններ է վարում Չինաստանի եւ Ռուսաստանի հետ: Գերատեսչության տվյալներով՝ գացքները կարող են երթեւեկել Չինաստանի Դանդուն քաղաքի եւ Հյուսիսային Կորեայի Սինիյջուի միջեւ արդեն նոյեմբերի սկզբին:

«Դժվար է կանխատեսել վերսկսման ստույգ օրը: Մենք կշարունակենք ուշադրությամբ հետեւել դրա հետ կապված տեղափոխություններին»,- մեջբեում է գործակալությունը Չա Դոկ Դհոլի խսքը: Չինաստանը ԿԺԴՀ-ի հիմնական տնտեսական գործընկերն է: Կորոնավիրուսի համավարակի պատճառով երկու երկրների միջեւ առեւտուրն զգալիորեն կրճատվել է: ՉԺՀ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ առեւտրի ծավալը 2020 թվականին կազմել է 539 միլիոն դոլար, ինչը 80,7 տոկոսով պակաս է 2019 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատոթյամբ:

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում ԿԺԴՀ-ի իշխանությունները 2020 թվականի սկզբին ընդունեցին արտակարգ միջոցներ կորոնավիրուսային վարակից երկրի պաշտպանության համար, այդ թվում փակվեցին պետության սահմանները: Պաշտոնական տվյալներով՝ ԿԺԴՀ-ում մինչեւ հիմա կորոնավիրուսով ախտահարման ոչ մի դեպք չի արձանագրվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս