ԱԺ-ում Սեյրան Օհանյանին թույլ չեն տվել ծանոթանալ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նյութերին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր անդրադարձավ մամուլում տարածված այն տեղեկությանը, որ իշխանություններն իրեն արգելում են որոշակի տեղեկություն հաղորդել 44-օրյա պատերազմի վերաբերյալ, ինչպես նաև ծանոթանալ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում հավաքած նյութերին։

«Լինի քաղաքացիական թե ռազմական գործունեություն, գործողության յուրաքանչյուր պահ և փուլ իր մեջ պետք է պարունակի վերլուծություն և արդյունքների ամփոփում, առավել ևս՝ ապրիլյան կամ 44-օրյա պատերազմը։ Ապրիլյան պատերազմի նախաձեռնությունն իմն է եղել, ներքին խնդիր է եղել Պաշտպանության նախարարության, այնտեղ մենք ամբողջությամբ ամփոփել ենք այն բոլոր դրական կողմերը և վեր հանել բոլոր այն բացասական երևույթները, որոնց ուղղությամբ համապատասխան աշխատանք պետք է տանեն։ Այսինքն՝ այդ հանձնաժողովի աշխատանքների գաղտնիության վերաբերյալ ինձ մոտ որևէ խնդիր չկա, ամբողջությամբ ես տիրապետում եմ, առավել ևս, որ Պաշտպանության նախարարությունն ինքն իրեն չի խնայել բացահայտելու բոլոր թերությունները»,- շեշտեց Սեյրան Օհանյանը։

Քննիչ հանձնաժողովի այդ նյութերն այժմ գտնվում են ԱԺ-ում, և պատգամավորները գաղտնիության համապատասխան թույլտվություն պետք է ունենան, ընդ որում, դա իրենց իրավունքն է։

«Առաջինը ես եմ ներկայացրել այդ փաստաթղթերը, որպեսզի ինձ թույլտվություն տան, սակայն այդ թույլտվությունն ինչ-ինչ պատճառներով ինձ չեն տվել, այնինչ այդ թույլտվությունից ավելի բարձր տեղեկությունների եմ տիրապետում, որը պահպանում եմ։ Կարծում եմ՝ այսօրվա իշխանությունների գործողություններն այդ ուղղությամբ ճիշտ չէ, ոչ միայն իմ, այլև բոլոր պատգաավորների, քանի որ նրանք պարտավոր են ԱԱԾ-ի կողմից թույլտվություն տալ, որպեսզի պատգամավորը տիրապետի այն բոլոր երևույթների գաղտնիքներին, որոնք իր պարտականության մեջ է մտնում»,- հավելեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս