Բաժիններ՝

Մեքսիկայում սպանել են Maya Press նորությունների գործակալության հիմնադրին. Heraldo de Chiapas

Անհայտ անձը գնդակահարել է Մեքսիկայի Չիապաս հարավային նահանգի հայտնի լրագրողին: Այդ մասին հաղորդում է Heraldo de Chiapas տեղական հրատարակությունը:

Հաղորդվում է, որ 62-ամյա Ֆրեդի Լոպես Արեւալոն հոկտեմբերի 28-ի երեկոյան Սան Կրիստոբալ դա լաս Կասաս մունիցիպալիտետում գտնվող իր տուն էր վերադառնում մեկ այլ քաղաք կատարած ուղեւորությունից հետո: Երբ լրագրողը մեքենայի բեռնախցիկից հանում էր իրերը, հանցագործը հրաձգային զենքով մահացու վերք է հասցնում նրան, ինչից հետո մոտոցիկլետով անհետանում է:

Լոպես Արեւալոն որպես թղթակից աշխատել է տարբեր արտասահմանյան գործակալություններում, ինչպես նաեւ խմբագրի պաշտոնն է զբաղեցրել Novedades de Mռxico, Prensa Libre de Guatemala եւ Notimex տեղական հրատարակություններում:

Իր կարիերայի ընթացքում նա լուսաբանել ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում տեղի ունեցող զինված հակամարտությունները, հաղորդում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը: Լրագրողը եղել է Maya Press տարածաշրջանային գործակալության հիմնադիրը, որն իսպաներեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով ընթերցողներին տեղեկացրել է Չիապաս նահանգում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Մարդու իրավունքների, բնակչության եւ միգրացիայի հարցերով փոխնախարար Ալեխանդրո Էնսինասն ավելի վաղ հայտնել էր, որ Մեքսիկայում երեք օրում սպանվել է 47 լրագրող, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս