ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաղորդել է ՌԴ-ի օդային տարածությունում լրացուցիչ թռիչքների համաձայնեցման մասին
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաղորդել է, որ Ռուսաստանը հավանություն է տվել իր օդային տարածությունում թռիչքների թվի ավելացման վերաբերյալ ամերիկյան ավիափոխադրողների խնդրանքին: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը:
ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Պետդեպարտամենտում հաստատել են ավիաընկերություններից նամակ ստանալը եւ հաղորդել են, որ անցած շաբաթ Մոսկվան համաձայնել է լրացուցիչ թռիչքներին: Դրա հետ մեկտեղ գերատեսչությունում հրաժարվել են հայտնել, թե հատկապես քանի թռիչքների են հավանություն տվել:
«ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը շարունակում է Ռուսաստանի իշխանությունների հետ փոխգործակցել ամերիկյան ավիափոխադրողների համար հնարավորությունների ընդլայնման հարցում»,-գրում է Reuters-ը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի խոշորագույն ավիափոխադրողները, որոնց թվում են՝ American Airlines-ը, Delta Airlines-ը, FedEx Corp-ը եւ United Parcel Service-ը, նամակ են ուղարկել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ խնդրելով հասնել Ռուսաստանի օդային տարածությունում թռիչքների թվի ավելացման:
Ընկերությունների ներկայացուցիչների խոսքով, առանց նման իրավունքների ինքնաթիռները պետք է օգտվեն այլընտրանքային ոչ արդյունավետ երթուղիներից, ինչը կհանգեցնի ժամանակի կորստի, ավելորդ տեխնիկական կանգառների եւ CO2-ի ավելորդ արտանետումների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: