«Պարզ է, որ Արցախն ուրանալը դավաճանություն է». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ «Արցախն ուրացողը դավաճան է» արտահայտության մեջ վիրավորանք չկա և անվտանգության աշխատակիցներին նիստերի դահլիճ է հրավիրել ոչ թե նրա արտահայտության համար, այլ հրավիրել է միայն նրա համար, որ պատգամավորը հրաժարվել է լքել ամբիոնը։

«Եթե Գեղամ Մանուկյանն ասեր այն, ինչ ասաց, ապա դա խնդիր չէր լինի, բայց նա, ըստ էության, բառացիորեն և ուղիղ Վիգեն Խաչատրյանին մեղադրեց դավաճանության և սրիկայության մեջ։ Իսկ ես չեմ կարող թույլ տալ վիրավորել մեկը մյուսին՝ լինի ընդդիմադիր թե իշխանական պատգամավոր։ ԱԺ նիստերի դահլիճում որևէ մեկին չի կարելի օգտագործել վիրավորական արտահայտություններ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Գեղամ Մանուկյանի հետ տեղի ունեցած միջադեպին։

Հարցին՝ Արցախն ուրացողը դավաճա՞ն է, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ հավանաբար լրագրողներն ուշադիր չեն եղել, որ ինքն այդ հարցին արդեն պատասխանել և ասել է՝ այո։

«Պարզ է, որ Արցախն ուրանալը դավաճանություն է»,- շեշտեց Ռուբեն Ռուբինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս