Բաժիններ՝

Վրաստանի Իմերեթի և Կախեթի տարածաշրջաններում իրադրությունը մնում է ծանր. COVID-վիճակագրություն

Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 46 հազար 107 թեստ. 27 հազար 157-ը՝ հակագենի, 21 հազար 852-ը՝ ՊՇՌ-թեստ, եւ հայտնաբերվել է վարակման 4009 նոր դեպք: Այդ մասին, հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:

Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է ախտահարման 707 հազար 290 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում քովիդ- կլինիկաներից դուրս է գրվել 5177 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել է հաղթահարել է 647 հազար 878 հիվանդ: Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել է 45, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 9918 հիվանդ: 4009 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել է 1502-ը, Աջարիայում՝ 105, Իմերեթում՝ 732, Քվեմո Քարթլիում՝ 273, Շիդա Քարթլիում՝ 279, Գուրիում՝ 113, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 296, Կախեթում՝ 523, Մցխեթ-Մթիանեթում՝ 69, Սամցխե-Ջավախքում՝ 92, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 25:

Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 49 հազար 468-ի, նրանցից 6271-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1547-ի վիճակը ծանր է, նրանցից 328 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 996 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 42 հազար 201 մարդ բուժընթաց է անցնում տանը: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 51 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է 25 հազար 269 հոգի:

Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), հոկտեմբերի 26-ի տվյալներով, կազմում է 8,69 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 8,97 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 8,89 տոկոս: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս