Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 244,9 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ կազմել է 244 միլիոն 996 հազար 373: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 4 միլիոն 971 հազար 538 մարդ: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 45 միլիոն 703 հազար 960 COVID-19-ով ախտահարված, իսկ վիրուսով վարակվելու հետեւանքներից մահացածների թիվը հասել է 741 հազար 231-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 215 հազար 653-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը երկրում կազմել է 455 հազար 653 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 միլիոն 766 հազար 168 հիվանդացած, մահացել է 606 հազար 679 մարդ: Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել է կորոնավիրուսի դեմ 6,8 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ կազմել է 639,9: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2284, Հնդկաստանում՝ 327, Բրազիլիայում՝ 2828 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: