ԱՄՆ-ի B-1B Lancer ռմբակոծիչները կողմնորոշված են ռուսական նավատորմի ոչնչացմանը. Forbes
Ամերիկյան B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչները կարող են օգտագործվել Սեւ Եւ Բալթիկ ծովերում Ռուսաստանի նվատորմի ոչնչացման համար: Հոկտեմբերի 27-ին այս պնդմամբ հանդես է եկել Forbes հանդեսը։
Հանդեսի տվյալներով՝ B-1B Lancer-ներն առաջիկա տարիներին օգտագոծվելու են ԱՄՆ-ի հակառակորդների ծովային ուժերի ահաբեկման համար: Դրան է նպաստում այն հանգամանքը, որ 2017 թվականին այդ ռմբակոծիչներն ադապտացվել են մինչեւ 24 LRASM (Long-Range Anti-Ship Missile) մեծ հեռահարության հականավային հրթիռներ կրելու համար: «Երկու B-1-եր կարող են 48 LRASM հրթիռներով կրակել ռուսական Բալթիական նավատոմին:
Դա բավական է, որպեսզի միանգամից ջրասույզ արվի ամբողջ նավատորմը եւ տարածաշրջանում վերացվի ԱՄՆ-ի եւ դաշնակիցների նավերի համար մեծ սպառնալիքը»,- գրում է Forbes-ը: Հրատարակության կարծիքով՝ ռուսական նավատորմին հարվածելու համար ամերիկյան ռմբակծիչներին հարկ չի լինի խախտելու ՌԴ-ի պետական սահմանները: LRASM-ի բնութագրերը, Forbes-ի տվյալներով՝ թույլ կտան «Սեւ ծովում B-1-երով հարվածներ հասցնել ռուսական նավերին ՆԱՏՕ-ի օդային տարածությունից», հաղորդել է ՏԱՍՍ-ը: