Բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն ու Սեյրան Եղիկյանը ԱԱ 1/16-րդ եզրափակիչում են
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում: 1/32-րդ եզրափակիչում Եղիկյանը մրցեց Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելայի հետ: Առաջին ռաունդում մրցակիցն ավելի շատ հարվածներ հասցրեց, և բոլոր մրցավարները նախապատվությունը տվեցին Իտալիայի ներկայացուցչին: 2-րդ ռաունդում հայ մարզիկը փոխեց մարտավարությունը, սկսեց ավելի շատ հարվածել ու բեկեց մենամարտի ընթացքը: Երրորդ՝ վճռորոշ ռաունդում Եղիկյանի առավելությունն ավելի նկատելի էր, և նա վստահ հաղթանակ տարավ:
60 կգ քաշային Կարեն Տոնականյանն էլ պետք է մրցեր հնդիկ Սինգ Վարինդերի հետ, բայց մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով , ռինգ դուրս չեկավ, և հաղթանակը շնորհվեց հայ բռնցքամարտիկին: