Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով 1123 մահ է արձանագրվել մեկ օրում. դա նոր առավելագույնն է

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 1 123-ով՝ մեկ օր առաջվա 1 106-ի դիմյաց, դա նոր առավելագույնն է համավարակի սկզբից ի վեր: Ընդամենը համավարակի սկզբից մահացել է 233 898 հիվանդ, հոկտեմբերի 27-ին հաղորդել են Նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։

Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համավարակն ավարտվելուց հետո) մնացել է 2,8 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 36 528-ով: Ըստ որում արդեն երկու շաբաթ օրական քովիդ են հայտնաբերում ավելի քան 30 հազար մարդու մոտ: Վարակվածների ընդհանուր քանակն ավելացել է մինչեւ 8 352 601: Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը կազմել է 0,44 տոկոս:

Ներկայումս Ռուսաստանում բուժումն է շարունակում 875 968 մարդ: Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 29 151-ով: Ընդամենն արդեն ապաքինվել է 7 242 735 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, մնացել է վարակվածների ընդհանուր թվի 86,7 տոկոսի մակարդակում: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օում ավելացել է 5 789-ով՝ մեկ օր առաջվա 6 074-ի դիմաց: Ընդամենը համավարակի սկզբից ի վեր քաղաքում հայտնաբերել են վարակման 1 786 570 դեպք: Հարաբերական արտահայտությամբ աճը կազմել է 0,33 տոկոս: Մոսկվայում մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 91-ով, դա առավելագույնն է հուլիսի 28-ից ի վեր: Ընդամենը Մոսկվայում քովիդի պատճառով մահացել է 30 963 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս