Բաժիններ՝

Գինցբուրգը գնահատել է AY.4.2-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը

«Սպուտնիկ V» պատվաստանյութը պաշտպանում է կորոնավիրուսի բոլոր մուտացիաներից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Գամալեայի անվան համաճարակաբանության եւ մանրէբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

Հոկտեմբերի 25-ին հայտնի է դարձել, որ Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում հայտնաբերել են «դելտա» շտամի նոր տարատեսակով՝ AY.4.2-ով, վարակման երեք դեպք: «Սպուտնիկ V» պատվաստանյութն արդյունավետ է բոլոր տարբերակների դեմ, տարբերակներից ոչ մեկը համաճարակաբանական տեսակետից ավելի կարեւոր չէնախնականի համեմատությամբ»,-ասել է Գինցբուրգը:

Նա նշել է, որ «դելտա»-ի նոր տեսակները միշտ հայտնվում են, դրա հետ մեկտեղ չկա մեկը, համենայն դեպս Մոսկվայում, որը տարածվածությամբ կգերազանցեր 1 տոկոսի տասներորդական մասը: Ավելի վաղ բրիտանական Առողջապահական գործակալությունը (UK Health Security Agency, UKHSA) հաղորդել է, որ AY.4.2 մուտացիան կարող է տարբերվել տարածման ավելի բարձր տեմպերով՝ նախնական «դելտա»-ի համեմատությամբ:

ԱՀԿ-ի տվյալներով՝ հնդկական շտամը (դելտան), որն անվանում են B.1.617, հայտնաբերել են 2020 թվականի հոկտեմբերին:

Նա տարբերվում է ինկուբացիոն ժամանակաշրջանի կրճատմամբ եւ մարդու օրգանիզմի վրա նրա շատ ծանր ազդեցությամբ:

Բացի այդ, երկարացել է օրգանիզմից դրա դուրսբերումը, ինչը դժվարացնում է բժիշկների կողմից ապաքինումը որոշելու պահը:

Դելտան շարունակում է մուտացիայի ենթարկվել, արդեն կան մի քանի ենթատեսակներ, որոնցից ամենավտանգավորը գիտնականները համարում են դելտա-պլյուսը:

Վերջերս հայտնաբերված AY.4.2-ի կարգավիճակի առնչությամբ մասնագետները դեռ որոշակիություն չեն մտցրել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս