Իշխանական պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Վիգեն Խաչատրյանը Գեղամ Նազարյանին հրավիրում էին սուրճ խմելու

Այսօր խորհրդարանում ելույթի ժամանակ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ կան պատգամավորներ, որոնք ռևանշիստներ են, որին տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հարցնելով, թե ինչ է նշանակում՝ ռևանշիստներ: Տեղից արձագանքեց նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, դրան հետևեցին  իշխանական մեկ այլ պատգամավորի՝ Վաղարշակ Հակոբյանի  հանգստության կոչերը:

Որոշ ժամանակ անց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նրանց հրավիրեց դուրս: Բոլորից շուտ միջանցք դուրս եկան ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Վիգեն Խաչատրյանը, որոնք Գեղամ Նազարյանին հորդորում էին ամեն ինչ մոռանալ, այնուհետև հրավիրեցին սուրճ խմելու, բայց Գեղամ Նազարյանը հրաժարվեց և գնաց իր սենյակ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031