Բաժիններ՝

Իսրայելը կարող է թույլ տալ «Սպուտնիկ V»-ով պատվաստված զբոսաշրջիկների մուտքը երկիր

Իսրայելի իշխանությունները նախնական հավանություն են տվել «Սպուտնիկ V»-ով պատվաստված զբոսաշրջիկների մուտքի հնարավորության նախաձեռնությանը. պլանավորում են, որ մուտքը կթույլատրվի նոյեմբերի 15-ից, բայց նախաձեռնությունը դեռ հարկավոր է հաստատել իրավաբանորեն: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է կառավարական աղբյուրը:

«Վարչապետ Նաֆթալի Բենեթի ղեկավարությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հավանություն է տրվել զբոսաշրջության նախարար Կոնստանտին Ռազվոզովի՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութ ստացած զբոսաշրջիկների Իսրայել մուտքի հնարավորության վերաբերյալ նախաձեռնությանը»,-հաղորդել է աղբյուրը:

Աղբյուրը նշել է, որ պլանավորում են զբոսաշրջիկներին երկիր սկսել թողնել նոյեմբերի 15-ից, բայց դեռ «պետք է վերջնականորեն որոշվի՝ հարկավոր է իրավաբանորեն հաստատվի, թե նախարարների կաբինետի հաստատումը կամ առողջապահության նախարարության հրամանագիրը լինի. դեռ պարզ չէ»: Նշվում է, որ զբոսաշրջիկներին նաեւ հարկավոր կլինի շիճուկաբանական թեստ հանձնել: Իսրայելն օտարերկրյա զբոսաշրջիկների համար սահմանները փակել էր 2020 թվականի մարտին:

2021 թվականի հունվար ամսից մինչեւ փետրվար Բեն-Գուրիոնի անվան օդանավակայանը լիովին փակվել էր, այդ թվում՝ հայրենիք վերադարձող իսրայելացիների համար: 2021 թվականի մայիսին հաղորդվել է ԱՄՆ-ից օտարերկրյա զբոսաշրջիկների առաջին խմբի ժամանման մասին, որը բաղկացած էր քրիստոնյա ուխտավորներից: Բացի այդ, սպասվում էր, որ օտարերկրացի պատվաստված զբոսաշրջիկները կկարողանան մասնավոր կարգով Իսրայել մուտք գործել հուլիսի 1-ից, սակայն «դելտա» շտամի տարածման պատճառով հետաձգվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս