Բաժիններ՝

Անորոշ ժամկետով հետաձգել են Ալեք Բոլդուինի հնչյունավորած ֆիլմի կինովարձույթ դուրս գալը

Ամերիկյան Ֆլինտ քաղաքի էկոլոգիական խնդիրների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմի, որտեղ տեքստը կարդում է հայտնի դերասան Ալեք Բոլդուինը, կինովարձույթ դուրս գալը անորոշ ժամկետով հետաձգվել է՝ «Ժանգ» (Rust) ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով: Այս մասին հայտնել է ֆիլմի ռեժիսոր Էնթոնի Բաքսթերը:

«Մենք հետաձգել ենք ֆիլմի կինովարձույթ դուրս գալը՝ ի նշան հարգանքի վերջերս տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների», – նշել է շոտլանդացի ռեժիսորը: Նա հավելել է, որ իր համար շատ կարևոր է, որ Ֆլինտ քաղաքի բնակիչների պատմությունը լսելի դառնա:

Հանրահայտ դերասան Ալեք Բոլդուինը հոկտեմբերի 21-ին նկարահանման հրապարակում սխալմամբ մարդ է սպանել։ Միջադեպը տեղի է ունեցել Նյու Մեքսիկոյում, «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ: Ըստ սցենարի` Բոլդուինը պետք է կրակեր չլիցքավորված ատրճանակից ու ոչ մարտական փամփուշտներով: Բայց կրակոցի պահին փամփուշտը դուրս է թռել ատրճանակից, բեկորները ցրվել են ու վիրավորել նկարահանման հրապարակում գտնվող երկու անձի` ռեժիսոր Ջոել Սոուզին ու օպերատոր Հալինա Հաթչինսին։ Նրանք ուղղաթիռով հոսպիտալացվել են։ Սակայն 42-ամյա կին օպերատորի կյանքը փրկել չի հաջողվել: Նկարահանումները դադարեցվել են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս