«Գիր-ղուշ» է գցելու` որ կուսակցության վրա կընկնի, դրանով էլ կառաջադրվի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի Ազատական կուսակցությունն առաջադրվելու է Վայքի, Վարդենիսի, Արթիկի, Ապարանի, Էջմիածնի ՏԻՄ ընտրություններում․ մեզ հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանը։ Տեղեկություն ունեինք, որ Ապարանում Բաբայանի կուսակցությամբ է առաջադրվելու նաեւ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով մեր հարցին ի պատասխան ասել էր, որ «գիր-ղուշ» է գցելու` որ կուսակցության վրա կընկնի, դրանով էլ կառաջադրվի։

Բաբայանը, լսելով հարցը, թե Խաչատրյանը Ձեր կուսակցությա՞մբ է առաջադրվելու, ասաց․ «Որտե՞ղ եք լսել, ես հլը չեմ լսել․․․ Լյովան մեր ընկերն ա, եթե լինի, դնելու ենք։ Բայց տեղյակ չեմ, իմ հետ Լյովան չի խոսացել»։

Տեսանյութեր

Լրահոս