Բաժիններ՝

Միացյալ Թագավորության թագուհին Գլազգոյում չի մասնակցի Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի համաժողովին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը չի մասնակցի ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովին, որը հոկտեմբերի 31-ին բացվում է Գլազգոյում: Այս մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության մեջ:

«Նորին Մեծությունը տխուր է, որ չի կարող մասնակցել ընդունելությանը, սակայն նա կդիմի հավաքվածներին տեսաձայնագրության միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ:

Բուքինգհեմյան պալատից հայտնել են նաև, որ բժիշկների խորհրդով՝ 95-ամյա թագուհին իր պարտականությունները կատարում է Վինձորի պալատից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս